Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը. Գարո Փայլան
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, ով Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին:
«Գիտեք, իմ տատիկը, ում հետ մինչեւ տասը տարեկանը նույն տանն ենք ապրել, մահացավ առանց արդարության, հայրս, ով մտածում էր, թե երբ պիտի արդարություն լինի, նույնպես մահացավ, այսինքն՝ երկրորդ սերունդն էլ հեռացավ, հիմա երրորդ ու չորրորդ սերունդներն են պայքարում արդարության համար: Մեր պահանջն այն է, որ մենք պետք է պատասխանատվություն վերցնենք Թուրքիայում ժողովրդավարության համար, եւ միայն ժողովրդավար Թուրքիան կարող է բացել այդ սահմանները: Այնտեղ շատ ժողովրդավար ընկերներ ունենք, Էրդողանի կուսակցության մեջ էլ ունենք, մյուս կուսակցություններում՝ եւս, բայց նրանք հիմա անձայն են, որովհետեւ ձայն բարձրացնում են միայն ազգայնականները»,-ասաց Գարո Փայլանը:
Գարո Փայլանը Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 17-ին՝ մասնակցելու «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին: Այս օրերին Թուրքիայի հայազգի պատգամավորը հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան