Վալենսիայի ՏԻ խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և կոչ արել Իսպանիայի կառավարությանը հետևել իրեն

Armenpress 11:39, 10 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդը հունիսի 9-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Իսպանիայում ՀՀ դեսպանությունից, «Կոմպրոմիս», «Վալենսիա էն Կոմուն» և Սոցիալիստական կուսակցությունները կողմ են քվեարկել «Արարատ» հայկական միության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին՝ դատապարտելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և հորդորելով Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը, ինչպես նաև Թուրքիային՝ հետևել իրենց օրինակին։



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am