Մանկական բեսթսելեր 4/13. Մանուկները նախընտրում են արքայադուստրերի մասին հեքիաթները

Armenpress 10:44, 8 Փետրվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքն է: Այն մեծ մասսայականություն է վայելում փոքրիկների շրջանում: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում:

«Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» գիրքն այս ամիս բարելավել է իր դիրքերը` հայտնվելով երկրորդ հորիզոնականում: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերից սիրված հերոս Շերլոք Հոլմսի զանազան արկածները:

Երրորդ տեղում Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ն են: Թումանյանի  ստեղծագործությունները, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք միշտ պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Մանկական բեսթսելերի չորրորդ հորիզոնականում  Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Հինգերորդ տեղում «Հայ ժողովրդական հեքիաթներ»-ն են: Գրքում ներկայացված են հեքիաթներ, որոնք չափազանց հետաքրքիր են, դաստիարակչական:

Քնելուց առաջ հեքիաթներ լսել սիրում են բոլոր փոքրիկները: «Բուկինիստ»-ի «Հեքիաթներ քնելուց առաջ» ժողովածուն վեցերորդն է մեր ցանկում: Այն ներառում է պարտադիր ընթերցելու յուրահատուկ հեքիաթներ:

Յոթերորդ տեղում «Զանգակ» հրատարակչության «Լինում է, չի լինում» հեքիաթների պատկերազարդ ժողովածուն է: Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի հեքիաթների հերոսները փոքրիկների ամենասիրելիներն են: Այս հեքիաթների նոր նկարազարդումներն էլ ավելի հետաքրքիր են դարձնում ընթերցումը:

«Արև, արև, եկ, եկ» մանկական բանաստեղծությունների ժողովածուն զիջել է դիրքերը և ութերորդն է: Գրքում զետեղված են տարբեր սերնդի հայ մանկագիրների ստեղծագործություններ:

Իններորդ հորիզոնականում «ՄՀՄ գրատան» հրատարակած Հովհաննես Թումանյանի «Հեքիաթների մոլորակ» ժողովածուն է: 

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է «Կախարդական զամբյուղը» գիրքը, որում ներառված են աշխարհի ժողովուրդների լավագույն հեքիաթները, որոնք ոչ միայն կօգնեն ներթափանցել կախարդական աշխարհ, այլև դառնալ գրքի հերոսը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նարեկ» (51-91-36), «Զանգակ» (23-26-49) գրախանութները,  7-րդ տաղավար-գրախանութը (077-24-54-81): Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ. Քանակ 1

«Հեքիաթներ արքայադուստրերի

մասին»

Բուկինիստ 43 2

«Երեք պատմվածք

Շերլոք Հոլմսի արկածներից»

Անդրանիկ 38 3

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 38 4

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 35 5 «Հայ ժողովրդական հեքիաթներ» Հաշ ընդ Հաշ 34 6 «Հեքիաթներ քնելուց առաջ» Բուկինիստ 32 7

«Լինում է չի լինում»

պատկերազարդ հեքիաթներ

Զանգակ 32 8 «Արև, արև, եկ, եկ» Էդիթ պրինտ 32 9

Հովհաննես Թումանյան

 «Հեքիաթների մոլորակ»

ՄՀՄ 30 10

«Կախարդական զամբյուղ».

Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ

Արևիկ 20

«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am