Խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը կներգրավի 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդ

Armenpress 21:15, 16 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017թ-ի ապրիլի 2-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները դիտարկելու հրավերին արձագանքելով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հայտարարել է մի շարք արտաքին խորհրդարան ներգրավելու մրցույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մամուլի ծառայությունից, մրցույթ է անցկացվելու պատվիրակության ղեկավարի, տեղակալի, քաղաքական, ընտրական, ընտրողների գրանցման, իրավական, լրատվական հարցերով մասնագետների, ինչպես նաև երկարաժամկետ դիտորդների համակարգողի պաշտոնների համար:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հիշեցնում է, որ 2016թ-ի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը անցկացրել է «Կարիքների գնահատման առաքելություն», որի արդյունքում հրապարակվել է համապատասխան զեկույց:

Ըստ այդմ, համաձայն իր մանդատի, կազմակերպությունը դիմելու ԵԱՀԿ անդամ երկրներին` խնդրելով առաքելության համար պատվիրակել 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am