Իրկուտսկում առնվազն 30 մարդ է մահացել «Բոյարիշնիկի» թունավորումից

Armenpress 13:14, 19 Դեկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրկուտսկում «Բոյարիշնիկ» խտանյութից թունավորման զոհերի թիվը հասել Է 30-ի, խտանյութ, որը, նախնական տվյալներով՝ պարունակում Է մեթիլային սպիրտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հաղորդել են ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանի Քննչական վարչությունում: «Այս պահին հայտնի Է 42 հոսպիտալացվածների մասին, նրանցից 30-ը մահացել Է: Մնացածները գտնվում են ծանր վիճակում»,- ասել Է գերատեսչության ներկայացուցիչը:

Բոլոր տուժածներն Էլ բնակվել են նույն միկրոշրջանում՝ Նովո Լենինոյում:

Քննչական մարմինները սույն փաստով հարուցել են քրեական գործ: Իրկուտսկի մարզի կառավարությունը հայտնել Է, որ հայտնաբերվել Է «Բոյարիշնիկ» սուռոգատ կոսմետիկական լոսյոնի արտադրության վայրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am