Իսրայելական ռեստորանը զեղչեր է առաջարկում միևնույն սեղանի շուրջ նստող հրեաներին և արաբներին

Armenpress 12:40, 20 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական Hummus Bar ռեստորանը զեղչեր է առաջարկում հրեաներին և արաբներին, ովքեր պատրաստ են նստել մեկ սեղանի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքը, ռեստորանի տնօրինությունը փորձում է խթանել խաղաղ համակեցության սկզբունքները երկրում միջէթնիկական լարվածության աճի ֆոնի վրա: Ռեստորանը դա համարում է նորարարական մոտեցում:

Ռեստորանը գտնվում է Նետանիա ծովափնյա քաղաքի մերձակայքում: Տեղեկություններ կան, որ ռեստորանում ակցիան արդեն հաջողություններ ունի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am