ՌԴ քաղաքացին բարձրացել է Արագած լեռը և չի վերադարձել

Armenpress 11:11, 4 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Սերգեյ անունով ՌԴ քաղաքացին երթուղային տաքսիով մոտեցել է Արագած լեռան լանջին գտնվող Քարե լճին, վարորդին հայտնել, որ բարձրանում է սարը և 3 ժամից կվերադառնա, սակայն չի վերադարձել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Պարզվել է, որ Սերգեյ Չոբրինը (ՌԴ քաղաքացի) հանգրվանել է Աշտարակ քաղաքի Խորենացու փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Կովկաս հոսթելում», որի աշխատակիցներից հաջողվել է ճշտել նրա հեռախոսահամարը:

Բազմաթիվ փորձերից հետո միայն ժամը 24.00-ին հաջողվել է  կապ հաստատել Ս.Չոբրինի հետ, ով հայտնել է, որ ինքն անվաս է, սակայն Քարե լճից մոտ 3 կմ հեռավորության վրա մոլորվել է:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Ժամը 04.20-ին եղանակային պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել են, իսկ ժամը 06.30-ին` վերսկսվել:

Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատու Վ.Սիմոնյանը:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am