Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Խաչատրյանը

Armenpress 09:51, 24 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Oգոստոսի 23-ին 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Խաչատրյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Վարդուհի Խաչատրյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Վարդուհի Խաչատրյանը ծնվել է 1927 թվականին, Գյումրիում։ 18 տարեկանում տեղափոխվել է Երևան։ 1945-1948 թվականներին սովորել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում, 1949-1951թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Դասավանդել է, եղել է պրոֆեսոր։ Համերգներով է հանդես եկել աշխարհի տարբեր երկրներում, արժանացել մի շարք մրցանակների, պատվոգրերի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am