Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 10 դեպք

Armenpress 12:55, 7 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 12 պատահարի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, օգոստոսի 6-7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 1 և մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4, խարդախության 10, յուրացման 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

 

 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am