Ռիո դե Ժանեյրո նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Armenpress 09:56, 25 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրո նահանգը հուլիսի 24-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը մի օրենքով, որը հաստատում է ապրիլի 24-ը որպես «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և ճանաչման օր»: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Prensa Armenia արգենտինական կայքից: Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆերնանդո Պեզաուն վավերացրել է օրենքը:

Ռիո դե Ժանեյրոն 4-րդ նահանգն է Բրազիլիայում Պարանայից, Սեարայից, Սան Պաուլոյից հետո, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Մայիսին Բրազիլիայի Դաշնային Սենատը ևս միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am