Վրաստանին բարեփոխումներ են անհրաժեշտ ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմի անցման համար. Դոնալդ Տուսկ

Armenpress 21:13, 20 Հուլիս, 2015

ԹԲԻԼԻՍԻ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային այցով Վրաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Վրաստանը պետք է լուրջ բարեփոխումներ կատարի հատկապես կոռուպցիայի եւ թմրանյութերի տարածման դեմ պայքարի ոլորտներում, որպեսզի կարողանա ունենա ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Տուսկը հայտարարել է Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ ասուլիսի ժամանակ:

«Որպեսզի ԵՄ-ի հետ ունենա ոչ վիզային ռեժիմ, Վրաստանը պետք է կատարի մի շարք հավելյալ բարեփոխումներ: Խոսքն առաջին հերթին վերաբերում է այն բանին, որ Վրաստանն ակտիվ պայքար մղի կոռուպցիայի, մարդկանց թրաֆիքինգի եւ թմրանյութերի տարածման դեմ»,- նշել է Տուսկը` հավելելով, որ ունի մեծ ցանկություն, որպեսզի Վրաստանը ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմի համագործակցության անցնի, սակայն, Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ միայն իր ցանկությունը երաշխիք չի հանդիսանում, եւ անհրաժեշտ են նաեւ բարեփոխումներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am