ՆԱՏՕ-ի ԽՎ անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Armenpress 20:15, 19 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի անդամները հունիսի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պատվիրակությանը ուղեկցում էին ՆԱՏՕ ԽՎ¬ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը և պատվիրակության անդամներ Էլինար Վարդանյանը« Թեւան Պողոսյանը:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Նրանք նաեւ եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am