Գյումրու ռուսական ռազմաբազայում հարցաքննվում է զինծառայողի սպանության գործով կասկածյալ

Armenpress 13:32, 15 Հունիս, 2015

ԳՅՈՒՄՐԻ,  15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ռուս զինծառայողի մահվան գործով արդեն կասկածյալ կա: Ռուսական 102-րդ ռազմաբազայում նրան հարցաքննում են: Այս մասին Գյումրիում ռուս զինծառայողի դիակի հայտնաբերման վայրում գտնվող «Արմենպրես»-ի թղթակցին ասել է 102-րդ ռազմաբազայի պետի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապես Ալեքսեյ Պոլյուխովիչը: «Հայկական կողմից որևէ պահանջ չունենք»,-ասել է Պոլյուխովիչը:

Դեպքի վայրում հայտնի է դարձել, որ և մահացածը, և կասկածվողը 1995թ. ծնված պայմանագրային զինծառայողներ են:

Սպանված զինծառայողը 1995թ. մայիսի 21-ին Կրասնոյարսկում ծնված Իվան Սերգեևիչ Նովիկովն է: Նրան գտել են որովայնի հատվածում սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքներով: Դիակի կողքին անձնական իրեր` հեռախոս եւ ժամացույց են հայտնաբերվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 

Գյումրիում հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի. հարուցվել է քրեական գործ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am