«Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչը մեկնարկել է. «Genealogy»-ն հանդես կգա վեցերորդ համարի ներքո. ՈՒՂԻՂ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը մեկնարկել է: Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող երաժշտական տոնը համախմբել է չորս տասնյակ երկրների, որոնցից 27-ը պայքարում են հաղթելու և հաջորդ «Եվրատեսիլ»-ն իրենց երկրում անցկացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանը ներկայացնող «Genealogy» երգի միջազգային մրցույթի եզրափակիչում հանդես կգա վեցերորդ համարի ներքո:
Երկրները եզրափակիչում հանդես կգան հետևյալ հերթականությամբ՝ Սլովենիա, Ֆրանսիա, Իսրայել, Էստոնիա, Միացյալ Թագավորություն, Հայաստան, Լիտվա, Սերբիա, Նորվեգիա, Շվեդիա, Կիպրոս, Ավստրալիա, Բելգիա, Ավստրիա, Հունաստան, Մոնտենեգրո, Գերմանիա, Լեհաստան, Լատվիա, Ռումինիա, Իսպանիա, Հունգարիա, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Ալբանիա, Իտալիա:
«Genealogy» խմբի անդամները եզրափակիչին կկատարեն «Face The Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգը: «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ:
- ՀՀ-ն չի փչացնում իր հարաբերությունները որևէ երկրի հետ, կան պարտավորություններ,
պետք է կատարվեն. ԱԺ նախագահ
- Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 903 դեպք. մահացել է 43 մարդ
- Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի որոշ
ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
- Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին
պաշտոնական այցով մեկնել է Արցախ
- Դատարանների մուտքերն արգելափակելու գործընթացով պայմանավորված
աշխատակիցները չեն կարողանում մտնել աշխատավայր