Հայաստանը «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչում հանդես կգա վեցերորդ համարի ներքո
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015»-ում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը երգի միջազգային մրցույթի եզրափակիչում հանդես կգա վեցերորդ համարի ներքո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր ֆեսյբուքյան էջում տեղեկացրել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: «6 երգիչ, 6 ճակատագիր, բայց մեկ պատմություն»,-նշել է նա:
Բացի այդ, հայտնի են դարձել մրցույթի եզրափակիչ անցած բոլոր երկրները: Ըստ երկու կիսաեզրափակիչների տվյալների՝ եզրափակիչ են անցել նաև Ալբանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Հունաստանը, Էստոնիան, Վրաստանը, Սերբիան, Բելգիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովենիան, Շվեդիան, Նորվեգիան, Մոնտենեգրոն, Կիպրոսը, Ադրբեջանը, Լատվիան, Իսրայելը:
Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող: Այս տարի առաջին անգամ երգի համաեվրոպական մրցույթին կմասնակցի նաև Ավստրալիա աշխարհամասի ներկայացուցիչը:
«Genealogy» խմբի անդամները եզրափակիչին կկատարեն «Face The Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգը:
60-րդ հոբելյանական «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ:
- ՀՀ-ն չի փչացնում իր հարաբերությունները որևէ երկրի հետ, կան պարտավորություններ,
պետք է կատարվեն. ԱԺ նախագահ
- Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 903 դեպք. մահացել է 43 մարդ
- Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի որոշ
ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
- Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին
պաշտոնական այցով մեկնել է Արցախ
- Դատարանների մուտքերն արգելափակելու գործընթացով պայմանավորված
աշխատակիցները չեն կարողանում մտնել աշխատավայր