«Genealogy»-ի կատարումը «Եվրատեսիլ-2015»-ում. ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը հանդես եկավ երկրորդ համարի ներքո:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբի անդամները ավստրիական բեմում կատարեցին «Face The Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգը:
Երաժշտական տոնի հանգուցալուծմանը հաշված րոպեներ են մնացել. առջևում քվեարկությունն է, և շուտով հայտնի կդառնա՝ արդյոք Հայաստանը հանդես կգա եզրափակչում և կպայքարի հաղթական դափնիի համար: Մրցույթին շարունակում են ուղիղ հեռարձակմամբ, ինչպես նաև վիրտուալ տիրույթում հետևել միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից: Հանրային հեռուստաընկերությամբ մրցույթը մեկնաբանում են հաղորդավար Էրիկ Անթառանյանը և երգիչ, «Եվրատեսիլ-2014»-ի մասնակից Արամ Mp3-ը: Հայ օգտատերերն այժմ քննարկում են հայկական խմբի ելույթը:
60-րդ, հոբելյանական «Եվրատեսիլ»-ին մասնակցում է 40 երկիր: Առաջին կիսաեզրափակչում պետությունները ելույթ են ունենում հետևյալ հերթականությամբ՝ Մոլդովա, Հայաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Հունաստան, Էստոնիա, Մակեդոնիա (Նախկին Հարավսլավիայի մաս կազմող), Սերբիա, Հունգարիա, Բելառուս, Ռուսաստան, Դանիա, Ալբանիա, Ռումինիա, Վրաստան:
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: «Եվրատեսիլ-2015»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող:
- ՀՀ-ն չի փչացնում իր հարաբերությունները որևէ երկրի հետ, կան պարտավորություններ,
պետք է կատարվեն. ԱԺ նախագահ
- Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 903 դեպք. մահացել է 43 մարդ
- Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի որոշ
ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
- Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին
պաշտոնական այցով մեկնել է Արցախ
- Դատարանների մուտքերն արգելափակելու գործընթացով պայմանավորված
աշխատակիցները չեն կարողանում մտնել աշխատավայր