Լիբանանի նախագահական պալատի տնօրենը զորակցական նամակ է հղել Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին նախագահական պալատի ընդհանուր տնօրեն Անտուան Շքեյրից նամակ է ստացել, որտեղ նա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և նրա մեկ ու կես միլիոն նահատակների սրբադասման առիթով զորակցություն է հայտնել համայն հայությանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ լիբանանյան «Ազդակ» օրաթերթից: Անտուան Շքեյրն իր նամակում կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին արդարություն պարտադրել:
«Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման շրջանականերում մտքով ու սրտով զորակցում եմ ձեզ և, օգտագործելով առիթը, ողջունում հայ ժողովրդի ակտիվությունն ու ջանքերը՝ պահպանելու իր ինքնությունը, քաղաքականությունը, մշակույթն ու կրոնը»,- նշել է նա:
Նամակում նաև շեշտվել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ջանքեր չպետք է խնայել Լիբանանի բոլոր համայնքների միջև հարաբերություններն ամրանդելու համար՝ հատկապես նկատի ունենալով այն իրականությունը, որ հայությունն ու լիբանանցիներն առաջին աշխարհամարտի ընթացքում նման ճակատագրի են ենթարկվել:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան