Բելգիայի արտգործնախարարը հույս ունի, որ Թուրքիան կհրաժարվի ժխտողական քաղաքականությունից
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը հույս ունի, որ Թուրքիան կհրաժարվի ժխտողական քաղաքականությունից և կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Երևանում Հայ-բելգիական առևտրի պալատի 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանն իր ելույթում Բելգիայի արտաքին գործերի նախարարը ընդգծեց, որ Ստրասբուրգում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ հիշեցնելով, որ Եվրոպայի խորհրդի նախագահն էլ այդ օրերին Երևանում է մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
«Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք պաշտոնական Անկարային տանել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ճանապարհով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ռեյնդերսը: Նա նշեց, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի Թուրքիան հասկանա և հրաժարվի ժխտողական քաղաքականությունից: Ռեյնդերսը նաև շեշտեց, որ սա իր առաջին այցն է Հայաստան, սակայն հայերի հետ շփումների պակաս երբեք չի ունեցել:
Նա ընդգծեց, որ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ, ինչպես նաև ակտիվ կապերի մեջ է նաև Բելգիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Բելգիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998թ.: Բելգիայի խորհրդարանի վերին պալատը բանաձև է ընդունել, որով վկայակոչելով դարասկզբին Թուրքիայի հայ ազգաբնակչության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունները, ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին» կոնվենցիաները, Եվրախորհրդարանի 1987թ. հունիսի 18-ի բանաձևը, Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Օսմանյան կայսրության 1915թ. իրականացված ցեղասպանության իրողությունը:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան