Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պաշտոնական Բեռլինի և Վիեննայի դիրքորոշումների փոփոխությունը դարակազմիկ իրադարձություն է. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պաշտոնական Բեռլինի և Վիեննայի դիրքորոշումների փոփոխությունը դարակազմիկ իրադարձություն է: «Մենք պետք է չմոռանանք, որ Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիան և Ավստրիան Թուրքիայի դաշնակիցներն էին և այսօր նրանք իրերը կոչում են իրենց անուններով, ինչը շատ կարևոր է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ ապրիլի 22-ին կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նա նշեց, որ առերեսվելով իր պատմությանը՝ պաշտոնական Բեռլինը փորձում է ձերբազատվել իր ծանր անցյալի ևս մի հատվածից: «Նախկինում Գերմանիան ձերբազատվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմում իր պատմության ծանր էջերից, իսկ այժմ հերթը հասել է նաև Առաջին համաշխարհային պատերազմում իր գործած մեղքերի թողությանը»,-պարզաբանեց Մեհրաբյանը:
Ավստրիայի Հանրապետության խորհրդարանն ապրիլի 22-ին գումարված 25-րդ նստաշրջանի 68-րդ լիագումար նիստի ընթացքում ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:
Գերմանիայի խորհրդարանն իր պաշտոնական կայքում հրապարակել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված նոր բանաձևի նախագծի տեքստը, որում մի քանի անգամ նշվում է «ցեղասպանություն» եզրույթը:
Ապրիլի 24-ին, Գերմանիայի ժամանակով առավոտյան ժամը 9-ին հենց Հայոց ցեղասպանության հարցի քննարկմամբ էլ սկսվելու է լիագումար նիստը: Քննարկմանը հատկացվելու է մեկ ժամ, որի ընթացում 3 զեկուցումով հանդես են գալու Գերմանիայի խորհրդարանի ամենախոշոր խմբակցությունները` ՔԴՄ/ՔՍՄ միությունը, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Ձախակողմյանների կուսակցությունը: Դրանից հետո քվեարկության է դրվելու բանաձևի նախագիծը` արդեն «ցեղասպանություն» եզրույթով ու հիմնավորմամբ, թե որ կոնվենցիայի որ կետով են օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ջարդերը ենթակա կոչվելու «ցեղասպանություն»:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան