Ավստրալահայերը բողոքի ակցիա կանցկացնեն Թուրքիայի հյուպատոսության դիմաց

Armenpress 10:22, 20 Ապրիլ, 2015

ՍԻԴՆԵՅ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Ավստրալիայի հանձնախումբը հայտարարել է, որ  ապրիլի 24-ին Նոր Հարավային Ուելսում գտնվող Թուրքիայի հյուպատոսության դիմաց տեղի կունենա երթ եւ բողոքի ակցիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenia.au.com-ը, բողոքի ակցիայով ավստրալահայերը կպահանջեն Թուրքիայից առերեսվել սեփական պատմությանն ու ճանաչել Օսմանյան Թուրքիայի վերջին տարիներին 1,5 միլիոն հայերի, հարյուր հազարավոր ասորիների եւ հույների ցեղասպանությունը: Բողոքի ակցիայի մեկնարկը կիտրվի Ավստրալիայի ժամանակով 15:00-ին:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am