«Նոր գիրք»-2/12. Լևոն Տեր-Պետրոսյան և Հովհաննես Թումանյան

Armenpress 09:20, 20 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած մի շարք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայոց ցեղասպանություն

Լևոն Տեր- Պետրոսյան, «Հայոց ցեղասպանությունը.Հայացք պետականության դիտակետից»

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը ներկայացրել է «Հայոց ցեղասպանությունը.Հայացք պետականության դիտակետից» գիրքը: Այն հրատարակել է «Անտարես» -ը:

Մանկապատանեկան գրականություն

Հովհաննես Թումանյան, «Անհաղթ աքլորը»

Հովհաննես Թումանյանի սիրված և ճանաչված «Անհաղթ աքլորը» հեքիաթը ներկայացվում է նկարիչ Արմեն Վահրամյանի նկարազարդումներով: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am