Ֆրանսիայի ԱԳՆ-ից հաստատել են ապրիլի 24-ին Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան

Armenpress 17:26, 15 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ Օլանդը Երևանում Ցեղասպանության տարելիցի օրը կհարգի ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են նաև, որ տեղական իշխանությունների նախաձեռնությամբ տարբեր կազմակերպություններ ու միություններ Հայոց ցեղասպանության մշակութային կամ պատմական տարբեր միջոցառումներ են կազմակերպելու Ֆրանսիայում:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am