Բրեդ Շերմանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար շնորհակալություն է հայտնել Հռոմի Պապին

Armenpress 19:24, 13 Ապրիլ, 2015

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի պատգամավոր Բրեդ Շերմանն իր գոհունակությունն է փոխանցել Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում ապրիլի 12-ին տեղի ունեցած պատարագին եւ Հռոմի պապին ելույթին կոնգրեսականը գրել է.

«Իմ գոհունակությունն եմ հայտնում Հռոմի Ֆրանցիսկոս պապին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, որը տեղի է ունեցել մեկ դար առաջ»:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում կատարված պատարագի ընթացքում Ֆրանցիսկոս պապը նշել էր, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը զոհ գնաց հայ ազգը և այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: «Ծածկել հանցանքը, նշանակում  է թողնել, որ վերքը արնահոսի»,- ասել էր Հռոմի Ֆրանցիկոս պապը:

 

 

Լուսանկարը` Բրեդ Շերմանի ֆեյսբուքյան էջից



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am