Ապրիլի 24-ը Ջորջիայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Armenpress 21:13, 2 Ապրիլ, 2015

ԱՏԼԱՆՏԱ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և ընդունել H.R. 904 բանաձևը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջը, բանաձևով ապրիլի 24-ը Ջորջիայում հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

ԱՄՆ 50 նահանգներից 42-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը:

 

Լուսանկարը` Wikipedia



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am