Բեյրութում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված քննարկում է անցկացվել
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի իրավաբանների կենտրոնում ՀՅԴ «Զավարյան» ուսանողական միության նախաձեռնությամբ մարտի 30-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կլոր սեղան «Հայ դատը և միջազգային արդարությունը տարածաշրջանում քաղաքական փոփոխությունների լույսի ներքո» խորագրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իրավաբանների սինդիկատի նախագահ Ժորժ Ժրեյժն իր խուսքում նշել է, որ հայ ժողովուրդը չի մոռանում սեփական պատմությունը, որն արժանի է հարգանքի և պատմական արդարության վերականգնմանը: Նա ընդգծել է լիբանանահայության դերակատարությունը երկրի զարգացման և տնտեսական վերելքի գործում: Ժրեյժը նշել է, որ լիբանանցի ժողովուրդը այլ փոքրամասնությունների հետ միասին երիտթուրքերի վարած քաղաքականության զոհը դարձավ: Եզրափակելով իր խոսքը` Ժրեյժը նշել է, որ Թուրքիան պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հատուցում տրամադրել հայերին:
Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Ղասսան Մուխայբերը, խոսելով երիտթուրքերի վարած քաղաքականության մասին, նշել է, որ եթե հայությունը ցեղասպանության ենթարկվեց թուրքական սրով, ապա Լիբանանի ժողովուրդը ցեղասպանի կողմից սովի մատնվեց, որին զոհ դարձավ բնակչության 40 տոկոսը: Վերջում նա ասել է. «Մենք բոլորս հայ ենք, բոլորս պահանջում ենք արդարություն և ճշմարտություն հայ ժողովուրդի համար»:
Հաջորդ ելույթ ունեցողը դոկտոր Լեյլա Ռահբանին է եղել, ով անդրադարձել է Թուրքիայի ապագա դերակատարությանը և դրա ազդեցությանը հայկական հարցի վրա:
Հանդիպման վերջում ելույթ է ունեցել ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին: Նա նշեl 1, որ բոլոր արաբական երկիրները պարտավոր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որովհետև արաբական աշխարհը նույնպես 4 դար ապրել է օսմանցիների լծի տակ` կրելով ամեն տեսակի հալածանքներ: Հակոբ Բագրատունին կոչ է ուղղել ներկաներին՝ պահանջել Լիբանանի կառավարությունից, որպեսզի ապրիլի 24-ը հայտարարվի Ցեղասպանության դեմ ազգային զորակցության օր:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան