«Փյունիկ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին. Հայաստանի գավաթ

Armenpress 16:37, 19 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի 1-ին խաղում Երևանի «Փյունիկ»-ի հաղթեց «Ալաշկերտ»-ին:

Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում «Փյունիկ»-ը 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: «Փյունիկ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոմերոն, իսկ Ռազմիկ Հակոբյանը աչքի ընկավ մեկ գնդակով:«Ալաշկերտ»-ի կազմում գոլն իր ակտիվում գրանցեց Արսեն Բալաբեկյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 15-ին և 16-ին:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am