Դավութօղլուն ԱՄՆ-ի թուրքական կազմակերպություններին Ցեղասպանության ճանաչման դեմ համախմբվելու կոչ է արել

Armenpress 18:35, 5 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչներին` ի թիվս այլ հարցերի խոսելով նաև Հայոց ցեղասպանության և դրա հարյուրերորդ տարելիցի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքակա Haberler.com լրատվականը:

Դավութօղլուն կազմակերպությունների ղեկավարներին կոչ է արել մի կողմ թողնել ազգային հարցերի վերաբերյալ տարակարծությունները և համատեղ աշխատել Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am