Եղիշե Չարենցի անվան դպրոցում ներկայացրել են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բեմադրություն

Armenpress 19:25, 27 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում մայրաքաղաքի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում փետրվարի 27-ին ներկայացվել է «Մենք՝ զավակներդ օգոստափառ, պիտի կերտենք նոր արշալույս»  խորագրով բեմադրությունը, որի հիմքում Եղեռնի թեմայով «Պողոսի ցավը» պատմվածքն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աշակերտները զարմանալի վարպետությամբ ներկայացրել են մեր ժողովրդի ամենածանր արհավիրքի ողբերգական ու նաև հերոսական էջերը, ֆիդայական ոգին, Սարդարապատի հավերժական խորհուրդը։

Բեմադրիչ Արփինե Սահակյանի բնորոշմամբ` «ընտրվել է Եղեռնի թեման, որովհետև 1915-ը հատկապես այսօրվա սերնդի համար դեռևս բաց վերք է ու այն պիտի սպիանա մեր ժողովրդի գոյապայքարի նորանոր հաղթանակներով»։



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am