Բրեդ Շերմանը կոչ է արել պետքարտուղար Ջոն Քերիին ապրիլի 24-ին օգտագործել «ցեղասպանություն» բառը

Armenpress 13:20, 26 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին «քաջություն» դրսևորել և Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարում ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ  կոնգրեսականն այս հայտարարություն արել է փետրվարի 25-ին` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ընթացքում պետքարտուղար Քերիի ելույթի ժամանակ: «Սենատոր եղած տարիներին Դուք եղել եք Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից: Այժմ մենք պատրաստվում ենք ոգերկոչել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, և ես հույս ունեմ, որ Դուք կդրսևորեք քաջությունը, որով Դուք անձամբ հայտնի եք, և ապրիլի 24-ին կօգտագործեք «ցեղասպանություն» բառը հարյուր տարի առաջ Անատոլիայում տեղի ունեցածը նկարագրելու համար»,- ասել է Շերմանը:

Ջոն Քերին առաջիկա շաբաթներին գրավոր կպատասխանի այս և կոնգրեսականների կողմից բարձրացված այլ հարցերին:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am