Թուրք պատմաբանը Երևանում խոսել է Ցեղասպանության և հայերի գույքի բռնագրավման մասին

Armenpress 21:33, 4 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերին պատկանող սեփականության առգրավումը 20-րդ դարասկաբին Օսմանյան կայսրության կողմից հայեր դեմ իրականացված ցեղասպանության առանցքային մասն է կազմել և շարունակվել  նաև դրանից հետոˋ Թուրքիայի Հանրապետության կառավարության կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբˋ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում «Հայերի սեփականության առգրավումը ցեղասպանության ընթացքում և դրանից հետո» թեմայով դասախոսության ժամանակ այս մասին նշեց երիտասարդ թուրք պատմաբան Մեհմեդ Պոլաթելը:

«Հայերի կոտորածներից և բռնի տեղահանություններից հետո թուրքական իշխանությունների կողմից ստեղծվել են 33 հանձնաժողովներ, որոնք պետք է զբաղվեին լքված գույքի գրանցմամբ, հաշվառմամբ և իրացմամբ: Հայերի գույքը յուրացվել է ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիական ծառայողների, զինվորականների կողմից, ինչպես նաև թալանվել է կոտորածների ժամանակ»,-  ասել է Պոլաթելը:

Կարսում ծնված և ներկայումս Ստամբուլում բնակվող Մեհմեդ Պոլաթելը թեկնաուծական թեզ է պաշտպանում Թուրքիայի Բողազիչի համալսարանում: Նա ուսումնասիրում է օսմանյան պատմությունը և հետազոտություններ կատարում Ցեղասպանության, իշխանության, պետության կազմավորման և սոցիալական փոփոխությունների վերաբերյալ: Իր աշխատության համար նա օգտվել է ինչպես տարաբնույթ աղբյուրներից, մասնավորապես, Հայոց ցեղասպանությունն իրականացրած թուրքական ղեկավարության հուշատերտրերից: Պոլաթելի խոսքովˋ Թուրքիայում գնալով ավելի ու ավելի շատ երիտասարդներ են սկսում հետաքրքրվել Հայոց ցեղասպանության հարցով:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am