Ֆաթիհ Աքինը եղել է Ծիծեռնակաբերդում, հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը

Armenpress 18:01, 30 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպի» (The Cut) ֆիլմի ազգությամբ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ժամանակավոր ցուցադրությանը: Նա եղել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

15, 5 մլն եվրո բյուջեով և 138 րոպե տևողությամբ «Սպի» ֆիլմի նկարահանումները սկսվել են 2013 թվականի մարտին և իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Ֆիլմի ստեղծմանն աջակցություն է ցուցաբերել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:

«Սպի» ֆիլմն ամփոփում է Ֆաթիհ Աքինի «Սեր, մահ և չարք» եռապատումը: Այն ռեժիսորի առաջին մեծ միջազգային նախագիծն է, որի արտադրությանը մասնակցել է յոթ երկիր՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան, Ռուսաստանը: Ֆիլմը հայկական կինովարձույթում կհայտնվի փետրվարի 19-ին:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am