«Հայոց ցեղասպանություն»-ը Yahoo-ում ամենաշատ փնտրված տասը հարցումներից մեկն է

Armenpress 13:10, 29 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը դարձել է Yahoo որոնողական ցանցում հունվարի 28-ին ամենաշատը փնտրված տասը թեմաներից մեկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբոլգում հայտնել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանը:

Yahoo որոնողական ցանցի օգտատերերի կողմից անցկացված որոնումների ժամանակ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը հայտնվել է իններորդ հորիզոնականում: Համփարյանը շնորհակալություն է հայտնել հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դողու Փերինչեքի գործով ընթացող լսման ժամանակ հայկական կողմը ներկայացնող Ամալ Քլունիին և Ջեոֆրի Ռոբերտսոնին, ովքեր ևս նպաստել են խնդրի արծարծմանը համացանցում:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am