Հրշեջները մարել են ավտոլվացման կետում բռնկված հրդեհը

Armenpress 22:08, 22 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրշեջ-փրկարարները մարել են Այգեստան 4-րդ փողոցի թիվ 20 հասցեում գտնվող ավտոլվացման կետում բռնկված հրդեհը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, դեկտեմբերի 22-ի ժամը 19.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.46-ին, մարվել՝ 19.57-ին: Պարզվել է, որ ³յրվել է ավտոլվացման կետի տանիքը (15 քմ), իսկ ներսում՝ փրփրապլաստ ու ապակեբամբակ (5 քմ):

 

 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am