Չարենցավանում «Նիսսան»-ը բախվել է ճանապարհի արգելապատնեշին

Armenpress 13:36, 21 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 21-ին` ժամը 10.15-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին` Կոտայքի մարզի Չարենացավան քաղաքի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Նիսսան» մակնիշի 34 LC 374 պ/հ (վարորդ` Հ. Վ., ծնված 1988թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: Հ. Վ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am