Վթարի է ենթարկվել «ԶԻԼ»-ի 16-ամյա վարորդը

Armenpress 21:53, 26 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «ԶԻԼ» մակնիշի մեքենան, որին ղեկին եղել է 1998 թ. ծնված Ն.Ա.-ն, կողաշրջվել է երթևեկելի հատվածում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ Ն. Ա.-ն և տեղափոխվել Մասիս քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am