Քուրդ պատգամավորը Թուրքիայի խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին օրինագիծ

Armenpress 20:18, 26 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը Թուրքիայի խորհրդարան է ներակայացրել մի օրինագիծ, որով առաջարկում է, որ երկրի Նախագահ Ռեջեփ Էրդողանը ներողություն խնդրի հայերից Հայոց  ցեղասպանության համար: Ընդ որում, ներողությունը նա պետք է խնդրի պաշտոնապես ողջ Թուրքիայի Հանրապետության անունից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ermenihaber.am-ը, առաջարկվող օրինագծի համաձայն` Թուրքիայի Նախագահը պաշտոնապես ներողություն պետք է խնդրի խորհրդարանի ամբիոնից: Իսկ հաջորդ օրը կոտորածի վայրերից մեկում Նախագահի կողմից պետք է ընթերցվի ներողություն խնդրելու տեքստը: Դրանից հետո առավելագույնը 1 տարվա ընթացքում պետք է ստեղծվի խորհրդարանական հանձնաժողով, որի առաջ պետք է բացվեն պետական բոլոր արխիվները: Օրինագծով առաջարկվում է ապրիլի 24-ը սգո օր հայտարարել ու ամրագրել օրացույցում, ինչպես նաև կատարել նյութական ու բարոյական փոխհատուցում:

 Պատգամավորը Հայոց ցեղասպանության հետ միասին իր օրինագծում հիշատակում է նաև Դերսիմի, Մարաշի, Սվասի, Չուրումի քրդական կոտորածների մասին:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am