Ստեփանավանում տուն է այրվել

Armenpress 10:03, 22 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 21-ին` ժամը 22.28-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Միքայելյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 22.37-ին, մարվել՝ 22.46-ին: Այրվել է Հ. Մ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարերը (6 քմ):



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am