Ղափանցյան փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար

Armenpress 16:13, 20 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 20-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցում` կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, բեռնատար ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում գազատար խողովակն ընկել է «Երևանշին ՍՊԸ»-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի 926ԼՈՒ68 պ/հ ավտոմեքենայի (վարորդ` Գ. Դ. ծնվ. 1994թ.) վրա. տուժածներ չկան:

Մինչ «1-04» ծառայության աշխատակիցների ժամանելը, հրշեջ փրկարարներն իրականացրել են հերթապահություն:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am