Երևանում «Օպել»-ի և ավտոբուսի բախման հետևանքով 5 մարդ է հոսպիտալացվել

Armenpress 13:19, 21 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկի դիմաց օգոստոսի 20-ին` ժամը 22.20-ին, իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «Հունդայի» ավտոբուս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորը և ավտոբուսի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am