Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար

Armenpress 13:08, 28 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 28-ին, ժամը 05.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ քաղաքապետարանի դիմաց, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա տուժած: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 54 ML 444 և «BYD» մակնիշի Տ 4137 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոցում: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am