Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմերն Անապայում կմասնակցեն ուսումնամարզական հավաքի

Armenpress 12:58, 21 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի Վոլեյբոլի ֆեդերացիաների նախագահներ Արթուր Բաղդասարյանի և Նիկոլայ Պատրուշևի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր երկրի լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմերը կմասնակցեն Ռուսատանի Դաշնության Անապա քաղաքի «Վոլեյգրադ» մարզական կենտրոնում անցկացվող ուսումնամարզական հավաքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, այս հավաքը վոլեյբոլ մարզաձևի ոլորտում հայ-ռուսական համագործակցության կարևոր միջոցառումներից է, որը կնպաստի Հայաստանում մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am