Ավրորա Մարտիկանյանի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հոշոտված Հայաստանը» գիրքը թարգմանվել է ռումիներեն
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 9 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, անցյալ ամիս Բուխարեստում լույս տեսավ Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» գրքի ռումիներեն թարգմանությունը («Ararat» հրատարակչություն, 2014, թարգմանությունը Սարգիս Սելյանի)` ըստ 1918թ. Նյու Յորքի Kingfield Press Inc. հրատարակության եւ 2010թ. դրա կրկնօրինակի:
Հատկանշական է, որ 1918թ. հրատարակված գրքի վերջում կցված էր մի ձեւաթուղթ, որի միջոցով ցանկացողները կարող էին հանգանակություն կատարել Հայաստանի եւ Սիրիայի օգնության ամերիկյան հանձնաժողովին/American Committee for Armenian and Syrian Relief`հայ որբերին օգնելու նպատակով, ինչպես նաեւ «Ambassador Morgenthau’s Story» գրքի գրախոսությունը:
Ներկայիս հրատարակության վերջում կցված է 1919թ.նկարահանված համանուն վերնագրով` «Հոշոտված Հայաստան» ֆիլմի հատվածների հավաքածուն: 24 րոպե տեւողությամբ այդ հոլովակը ստեղծվել է Ռիչարդ Տիրան Կլոյանի/Richard DiranKloian կողմից` Հյուսիսային Կարոլինայի Հայոց ցեղասպանության կենտրոնի/Armenian Genocide Resource Center of Northern California բարձր հովանու ներքո և 2009թ. ապրիլի 28-ին ցուցադրվել է Սան Ֆրանցիսկոյի Հանրային գրադարանում:
Ներկա հրատարակության մեջ, թարգմանված տեքստից զատ, տեղ են գտել նաեւ «Հոշոտված Հայաստան» ֆիլմի ցուցադրման հայտարարությունները, Նյու Յորքում գտնվող այն շենքի լուսանկարները, որտեղ ցուցադրվել է ֆիլմը, ինչպես նաեւ ֆիլմի վերաբերյալ մամուլի անդրադարձներ:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան