Վարդան Մինասյանը մեկնել է Ղազախստան

Armenpress 13:47, 18 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ:  Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել է Ղազախստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ղազախական Sport.kz կայքը: Մինասյանը մեկնել է Ղազախստան` բանակցելու Կոստանայ քաղաքի «Տոբոլ» ակումբի հետ:  «Տոբոլ» ակումբը Ղազախստանի նոր մեկնարկած առաջնությունում 5 միավորով 10-րդ տեղում է:

Վարդան Մինասյանը Հայաստանի ազգային թիմի ղեկին  էր մինչև 2013 թվականի հոկտեմբեր ամիսը:  



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am