Հայամետ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլայնը ապրիլի 24-ին Հայաստանում կոգեկոչի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը

Armenpress 13:51, 17 Ապրիլ, 2014

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան կայցելի նաև ամերիկացի հայամետ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլայնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Providence Journal պարբերականը, Սիսիլայնը պատվիրակության մյուս անդամների հետ ապրիլի 24-ին կմասնակցի Մեծ եղեռնի հիշատակի օրվա ամենամյա միջոցառմանը` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 1.5 զոհերի հիշատակին:

Պարբերականը նշում է, որ Ռոյսի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ից կմեկնի ապրիլի 17-ին և կվերադառնա հաջորդ շաբաթ:

Նշենք, որ, Հայաստանից բացի, նախատեսվում են այցեր Ուկրաինա և Ադրբեջան:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am