Մանկական բեսթսելեր 2/8. Հարրի Փոթերն առաջին անգամ տեղ է գտել բեսթսելերի ցանկում
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը «ՎէՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը» խորագիրը կրող հանրագիտարաններն են: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգի ու բանջարեղենի, մարդու մարմնի մասերի և այլ պատկերների հետ: Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության գլխավոր նպատակներից է վերականգնել հայոց լեզվի մաքրությունը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս են տեսել «Իմ առաջին գիրքը» մատենաշարի 10 անուն գրքեր:
Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն երկրորդ հորիզոնականում է: Թումանյանի ստեղծագործությունները և, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք պահանջված են բոլոր սերունդների կողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
«Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքը երրորդ հորիզոնականում է: Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի դրվագների մասին պատմող այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում «Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն:
Հինգերորդ տեղում «Երեք խոզուկներ. գունավորիր ջրով» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ոչ միայն ծանոթանալ երեք խոզուկների արկածներին, այլև գունավորել գիրքը` կիրառելով իրենց նկարչական հմտությունները:
Սմբատ Գյուրջյանի «Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր» գիրքն այս շաբաթ զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Այն շաբաթներ շարունակ ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը հրաշալի ուղեցույց է նախադպրոցական տարիքի երեխաների համար և փոքրիկներին հնարավորություն է տալիս ինչպես սովորել այբուբենը, այնպես էլ «կախարդական» ֆլոմաստերի օգնությամբ գրել տառերը:
Յոթերորդ հորիզոնականում դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» հեքիաթն է` «Բուկինիստ»-ի հրատարակությամբ: Այն ծաղկից դուրս եկող փոքրիկ աղջնակի` Մատնաչափիկի մասին է: Գրքին կցված է նաև խաղալիք:
Բեսթսելերի ութերորդ հորիզոնականում կրկին Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներն» ամփոփող ժողովածուն է` «Արևիկի» հրատարակությամբ:
Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» գիրքն առաջին անգամ տեղ է գտել բեսթսելերի ցանկում: Համաշխարհային այս բեսթսելերը մշտապես մեծ պահանջարկ ունի աշխարհի տարբեր երկրներում: Հայ ծնողներն իրենց երեխաներին են նվիրել այս յուրօրինակ ստեղծագործության օրինակներից:
«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ը ժողովածուն: Անդերսենյան հեքիաթները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բյուրոկրատ» (50-01-52) ,«Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 +2Հովհաննես Թումանյան
«Հեքիաթներ»
ՄՀՄ 34 3 -2Սմբատ Գյուրջյան
«Իմ առաջին այբուբենը+ֆլոմաստեր»
GSM 8 7 նորՀանս Քրիստիան Անդերսեն
«Մատնաչափիկը»
Բուկինիստ 8 8 -3Հովհաննես Թումանյան
«Հեքիաթներ»
Արևիկ 8 9 նորՋոան Ռոուլինգ
«Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը»
Գասպրինտ 8 10 -4Հանս Քրիստիան Անդերսեն
«Հեքիաթներ»
Արևիկ 5- «Երևանյան բեսթսելեր». Հարրի Փոթերի մասին գրքերն առաջին հորիզոնականում են.
Մանկական գրականություն. մայիս, 2019
- Մանկական բեսթսելեր 5/2. «Հեքիաթներ քնելուց առաջ» գիրքն
ամենավաճառվածների աղյուսակում է
- Մանկական բեսթսելեր 4/25. «Խորհրդավոր պարտեզը» ամենավաճառվածներից է
- Մանկական բեսթսելեր 4/24. «Հեքիաթներ բարու և չարի մասին» և «Լինում է, չի լինում»
գրքերն ամենավաճառվածների ցանկում են
- Մանկական բեսթսելեր 4/23. Հարրի Փոթերի մասին պատմող երեք գրքերը
ամենավաճառվածների ցանկում են