ՄԻԵԴ-ի որոշումը կնպաստի թուրքական ֆաշիզմի ամրապնդմանը Եվրոպայում. Հայկ Դեմոյան
ԵՐԵՎԱՆ 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փերինչեք Դողուի գործի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը կարող է նախադեպային լինել եւ շեշտակիորեն նպաստել Եվրոպայում ռասայական անհանդուրժողականության էլ ավելի ծավալմանը: Որոշումը կնպաստի թուրքական ֆաշիզմի տարածմանն ու դիրքերի ամրապնդմանը ոչ միայն Թուրքիայում, այլեւ Եվրոպայում, որտեղ հսկայական թուրքական համայնքներ կան եւ ազգայնական տարրերը բավական ամուր դիրքեր ունեն,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` հավելելով, որ ՄԻԵԴ-ի որոշումը համարում է 1938 թվականի Մյունխենի համաձայնագրի կրկնօրինակը, երբ Եվրոպային թվաց, թե ֆաշիզմի առջեւ նահանջելով` աշխարհը կփրկի համաշխարհային պատերազմից:
«Սակայն Եվրոպան սխալվեց: Այս դեպքում էլ Եվրոպան նահանջեց թուրքական ֆաշիզմի ճնշումների ներքո, քանի որ դատարանում ներկայացված էր նաեւ թուրքական պետությունը: Նման որոշումը Եվրոպայի ամոթալի պարտությունն է թուրքական ֆաշիզմին, եւ, կարծում եմ, այս որոշման հետեւանքների մասին մենք դեռ շատ կլսենք»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ, Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցը: 2008 թվականին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետ ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Եվրադատարանը Դողուի հայցի բավարարումը հիմնավորել է այն բանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան