Ադրբեջանի ԶՈՒ թիրախում վերստին Տավուշի մարզի քաղաքացիական ավտոմեքենաներն են եղել
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 12:30-ի սահմաններից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը, չանսալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին, խախտել են հրադադարի ռեժիմը և ինտենսիվ կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ, մասնավորապես, կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա, ինչպես նաև՝ այլ հատվածներ ունենալով իրենց թիրախում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Հիմնականում կրակ է արձակվել գնդացիրներից, ինչպես նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքերից: Գնդակոծության հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշել է նա` հավելելով, որ հայկական Զինված ուժերը`կատարելով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրահանգը, պահպանում են լռություն:
«Հերթական անգամ ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմը և անտեսում է խաղաղության բոլոր կոչերը, ինչի արդյունքում՝ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է իրենց վրա»,- եզրափակել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հոկտեմբերի 30-ին ադրբեջանական զինված ուժերը կրկին կրակ են արձակել Ոսկեպար-Բաղանիս հատվածում: Այդ անգամ ադրբեջանական կողմից կրակոցներն արձակվել են փոքր տրամաչափի զինատեսակներով: Զոհեր և վիրավորներ չեն եղել:
Հոկտեմբերի 12-ին ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրի խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք աշխատելիս են եղել հանդերում: Մեքենայի ուղղությամբ կրակի հետևանքով կրծքավանդակի ձախ կողմի հետին մասից վիրավորվել էր Նավուր գյուղի բնակիչ Հայկ Ստեփանի Քոսակյանը:
- Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը
խախտել է շուրջ 200 անգամ
Արցախի Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը: - Կիրո Մանոյանն Արցախի հարցի բանակցությունների փակուղային վիճակը
պատճառաբանում է Ադրբեջանի կեցվածքով
Մանոյանի համոզմամբ՝ Թուրքիան կարող է դրական ազդել արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա, եթե ձերբազատվի Ադրբեջանի քաղաքականության պատանդը լինելուց: - Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Պլասիդո Դոմինգո կրստերի այցելությանը
ԼՂՀ
Էլման Աբդուլլաևը հերթական անգամ հայտարարել է Ադրբեջանի սկզբունքային տեսակետի մասին, համաձայն որի` առանց պաշտոնական Բաքվի հետ համաձայնեցնելու ցանկացած այցելություն Լեռնային Ղարաբաղ կհամարվի անօրինական: - «Կացնով և գրչով». Русский Репортер-ն անդրադարձել է Ադրբեջանի ներկա
իրականությանն ու հայ-ադրբեջանական հարաբերություններին
«Արմենպրես»-ը ներկայացնում է Շուրա Բուրտինի հոդվածը որոշակի կրճատումներով: - Հայկական կողմը մտադիր է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանը
հասնել առանց լրացուցիչ լարվածության. ՀՀ վարչապետ
«Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցը պետք է զերծ պահել քաղաքական շահարկումների դաշտից, ինչ այսօր ագրեսիվ կերպով իրականացնում է Ադրբեջանը»,- նշեց Տիգրան Սարգսյանը: