ՀՀ նախագահի ընտրություններ. արդյունքների ուղիղ հեռարձակում
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամեն րոպե շարունակում է թարմացնել Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները: «Արմենպրես»-ը հնարավորություն է տալիս հետեւել արդյունքներին առցանց: Հայաստանի նախագահի ընտրություններին ՀՀ տարածքում ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 60.05 տոկոսը` 1 մլն 518 հազար 407 ընտրող: Փետրվարի 18-ին Հայաստանում անցկացվեց Հայաստանի պատմության մեջ 6-րդ նախագահական ընտրության քվեարկությունը: Քվեարկությունը սկսվել էր ժամը 08:00-ին եւ ավարտվեց 20:00-ին: Քվեարկությունն անցկացնելու նպատակով 41 ընտրատարածքներում ձեւավորվել էր 1988 ընտրատեղամաս: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին: Ընտրություններին դիտորդական առաքելություն էին իրականացնում միջազգային 12 կազմակերպության 632, եւ տեղական 26 կազմակերպության 6251 դիտորդներ:
- Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքները կշարունակի մարզերում
Կուսակցության առաջնորդը շարունակում է վիճարկել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: - Զինծառայողների կողմից ընտրական գործընթացի խախտման որևէ դեպք չի
արձանագրվել. հավաստիացնում է ՊՆ-ն
Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի տարածար լուսանկարի դեպքը: - ԵԱՀԿ ԽՎ դիտորդները ՀՀ նախագահի ընտրությունները որակել են
բարելավված
Համաձայն դիտորդների` քարոզարշավի ընթացքում ընդհանուր առմամբ պահպանվել են կարևոր ժողովրդավարական ազատությունները, ներառյալ ազատ քարոզարշավի իրավունքը: - Անվտանգության գործոնն ապահովում է բնակչության ստվար հատվածի
վստահությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ. Le Figaro
Ֆրանսիական հեղինակավոր պարբերականն անդրադարձել է ՀՀ նախագահի ընտրություններին: - Ոստիկանները Մեծամորում կարգավորել են ընտրողների կուտակումները
Դա տևել է 7-8 րոպե: