Սպանությունը դատապարտում են, այլ ոչ թե փառաբանում ու պարգեւատրում. կանադացի օրենսդիր
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԵՐԵՎԱՆ: Կանադայի Kitchener-Conestoga շրջանային խորհրդարանի պատգամավոր Հարոլդ Օլբրակտն ուղերձով դիմել է խորհրդարանի խոսնակին` ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին խորհրդարանի մամուլի ծառայությունից, Հարոլդ Օլբրակտն ուղերձում նշել է. «Ես այսօր ցանկանում եմ հայտնել իմ բացարձակ արհամարհանքը եւ լիակատար անվստահությունը` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի միջադեպի հետ կապված վերջին զարգացումների առնչությամբ: Օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ նա պետք է շարունակեր կրել պատիժը` 2004 թվականին հայ սպային դաժանորեն սպանելու համար: Սակայն, հայրենիք ժամանելուն պես նրան ազատ արձակեցին եւ ներում շնորհեցին: Այս զարգացումները, իսկապես, մտահոգում են Կանադային, եւ մասնավորապես` հայակական ծագումով կանադացիներին, ովքեր իրենց հայրենի հողում խաղաղության են ցանկանում հաստատել: Սպանությունը պետք է դատապարտվի, այլ ոչ թե փառաբանվի կամ պարգեւատրվի: Կանադան շարունակում է օժանդակել ընթացող խաղաղ գործընթացին եւ կշարունակի նպաստել տարածաշրջանային համագործակցությանը եւ հաշտեցմանը»: Օլբրակտն ուղերձում նաեւ բոլոր կողմերին կոչ է արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` վստահությունը բարձրացնելու եւ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային խաղաղ գործընթացին:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում կայացրին արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին: Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները եւ պաշտոնական կապերը Հունգարիայի հետ:
- Օրբանին Հունգարիայում շարունակում են մեղադրել Սաֆարովին
արտահանձնելու որոշման համար
Իշխանությունները լուրջ քննադատությունների թիրախ են դառնում ընդդիմադիրների կողմից: - Ավստրալիան անհանգստացած է Սաֆարովի արտահանձման փաստի
առնչությամբ
Ադրբեջանի գործողություններն ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից շարունակվող միջնորդության ջանքերը քայքայելու ներուժ. ԱԳՆ: - Կոնգրեսական Բերմանն ԱՄՆ պետքարտուղարին առաջարկում է կասեցնել
Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագրին
Սաֆարովի արտահանձնման դեպքի առնչությամբ Հովարդ Բերմանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: - Շվեդիայի խորհրդարանականները պահանջել են Հունգարիայի պաշտոնական
պարզաբանումը «սաֆարովյան» գործով հետագա քայլերի շուրջ
«Միեւնույն ժամանակ մենք հույս ենք տածում, որ ձեր կառավարությունը կձեռնարկի վճռական միջոցներ` Բաքվին հանդիմանելու միջազգային օրենքները խախտելու, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը վտանգելու համար»,-նշվում է նամակում: - Սաֆարովի արտահանձման հարցը ներառվել է Հունգարիայի Ազգային
անվտանգության մարմնի օրակարգում
Նախապես հաղորդվում էր, որ Անվտանգության կոմիտեի օրակարգից այս հարցը հանվել է: