Ֆրանսիայի հրեաները աջակցում են հայկական օրինագծին

Armenpress 15:53, 3 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ազգայնականությանը դիմակայելու համար հրեաները պետք է աջակցեն հայերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի աշխարհիկ հրեաների կենտրոնի նախագահ Նիկոլաս Ցոմերշտայնը:

«Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք ժխտողականության զոհ հայերին: Առավել քան բոլոր հրեաները հասկանում են, թե դա ինչ է նշանակում, ուստիև պետք է պայքարել ժխտողականության դեմ»,- հայտարարել է Ցոմերշտայնը:

Հրեա գործչի պնդմամբ՝ այն միջոցները, որոնք կիրառվում են Շոայի ժխտողականության հանդեպ, կիրառելի են նաև Հայոց ցեղասպանության պարագայում:

«Հանուն եղբայրության և այն տառապանքների, որ կրել են հայերը ցեղասպանության տարիներին, Հայոց ցեղասպանությունը չի կարող մոռացվել կամ ժխտվել»,- ընդգծել է Ցոմերշտայնը:

Ժխտողականությունը պատժելու հարցում հրեական համայնքը շարունակելու է աջակցել Ֆրանսիայի հայերին:

 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am